Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործմանը՝ հաշվի առնելով մրցակցային պայմաններում տարբեր ջրօգտագործողների շահերը: Ծրագիրը նպատակ ունի ապահովել Ախուրյան գետի ջրային ռեսուրսների կայուն օգտագործում; բարձրացնել գյուղատնտեսական արտադրողականությունը, նպաստել սննդի անվտանգությանը, նվազեցնել թիրախային խմբի խոցելիությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ; պահպանել այդ տարածքի էկոհամակարգերը և կենսաբազմազանությունը, նվազեցնել ռիսկերը Կապսի անավարտ ջրամբարի ստորին հոսքում գտնվող բնակչության համար:
Ծրագիրն ներառում է Կապսի պատվարի և ջրամբարի կայունացումը, վերականգնումն ու հետագա կառուցումը: Ծրագիրն ընդգրկվելու է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման (ՋՌՀԿ) շրջանակում` Ախուրյան գետավազանում և ջրօգտագործող խմբերի համար ջրային ռեսուրսների առավել կայուն կառավարում ապահովելու նպատակով:
Ծագիրը կիրականացվի տարբեր փուլերով. 1-ին փուլը (1-ին փուլ) ներառում է. «Ծրագիրը» ԲՍԱԳ խորհրդատվության համար.
Կապսի պատվարի և ջրամբարի (25 Մմ3 պահեստավորման հզորությամբ) վերականգնում / կառուցում՝ Ախուրյան գետի վերին հոսքում ոռոգումն ու ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարումն ապահովելու համար:
Հարակից կառույցների վերականգնում / կառուցում (ելքի հատակային և ոռոգման կառուցվածքներ, թունելներ, ջրհեռներ և այլն), որոնք նախագծվելու են այնպես, որպեսզի հնարավոր լինի ջրամբարի պահեստավորման հզորությունը հասցնել մինչև 60 Մմ3:
Արփի լճի վերին հոսքի աշխատանքների նախագծում (օր.՝ նոր պատվարի հնարավոր վերականգնում կամ կառուցում, ինչպես նաև հարակից կառույցների վերականգնում): Այնուամենայնիվ վերականագնման աշխատանքները սույն Ծրագրի մաս չեն կազմում:
Ախուրյանի գետավազանի վերին հոսքում, ներառյալ բոլոր ՓՀԷԿ-երն ու ջրամբարները, համակարգված մշտադիտարկում SCADA համակարգի միջոցով:
Փուլ 1 (ենթափուլ 2) ներառում է.
արդյունավետ ոռոգման նպատակով աջափնյա ոռոգման ջրանցքի վերջում՝ պիլոտային տարածքում, ինքնահոս ոռոգման ենթակառուցվածքի տեղադրում:
Փուլ 2 (իրականացվելու է առանձին վարկային միջոցների հաշվին) ներառում է.
Կապսի պատվարի մակարդակի և ջրամբարի պահեստավորման հզորության բարձրացում մինչև 60 մլն. մ3: Կկառուցվեն նաև լրացուցիչ խողովակաշարեր և փոխադրման համակարգեր դեպի Թալին/Արմավիրի տարածաշրջան, որը թույլ կտա ոռոգել լրացուցիչ հողատարածքներ:
Էլ. հասցե՝ [email protected]