Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

Հանցագործություններ, որոնք երբեք չպետք է անպատիժ մնան

 Menu

Խաղաղ բնակիչներ

Հայաստանի մեկ երրորդից ավելին բնակչութունը զբաղվում է գյուղատնտեսությամբ` ապահովելով Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 20-30% -ը: Գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը ապահովվում է ոռոգմամբ, որը կարևոր է բերքի պահպանման և գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականության բարձրացման համար:

Ախուրյան գետը Արաքս գետի ամենամեծ ձախակողմյան վտակն է, որը սկիզբ է առնում Արփի լճից՝ Աշոցքի բարձրավանդակից: 1925 թ. ի վեր ուշադրությունը կենտրոնացվել է Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ոռոգման նպատակով օգտագործման զարգացմանը: 1951թ.–ին Արփի լիճը, որը համարվում է Ախուրյանի գետի մեկնարկային կետն ու 230 կմ² հողատարածքների վերահսկման գոտին, մշակվել է որպես ոռոգման նպատակներով օգտագործվող խոշոր պահեստային ջրամբար, որն ապահովում է մոտավորապես 105 մլն.մ³ ծավալ:

Խորհրդային տարիներին Կապսի տարածքում նախատեսվում էր կառուցել 90մ բարձրությամբ քարե պատվար և 90 Մմ³ հզորությամբ ջրամբար: Շինարական աշխատանքները մեկնարկեցին 1985թ., սակայն 1988թ. Դադարեցվեցին՝ ավերիչ երկրաշարժի պատճառով: Շինարարությունը վերջնականապես դադարեցվեց ՀՀ անկախության հռչակումից հետո՝ 1990-ականների սկզբներին: Դերիվացիոն թունելի և 26մ բարձրությամբ պատվարի շինարարական աշխատանքներն այդ ժամանակ արդեն ավարտվել էին: Այդ ժամանակից ի վեր Ախուրյան գետը հոսում է պատվարի ստորին մասի դերիվացիոն թունելով:

Լքված պատվարն ու գետի արտուղղման/դերիվացիոն թունելը լուրջ սպառնալիք են ներկայացնում գետի ստորին հոսքի բնակչության անվտանգության համար, քանի որ մեծ է այն ռիսկը, որ դերիվացիոն թունելը չի կարողանա դիմակայել հեղեղներին կամ կարող է վնասվել կամ արգելափակվել՝ հանգեցնելով 26 մ բարձրության պատվարի ջրածածկմանը: Սա կարող է նաև բացասաբար ազդել մոտ 120 000 բնակչություն ունեցող Գյումրի քաղաքի ծայրամասային թաղամասների վրա:

Հետևաբար ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (ՀՀ ԷԵԲՊՆ) ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) կողմից վերագործարկված «Կապս ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի  կառուցում» ծրագիրը, որի ֆինանսավորումը կիրականացվի KfW զարգացման բանկի կողմից երկու փուլով. (1-ին փուլ, որն իրականացրել է խորհրդատու Consulting Engineer Salzgitter GmbH (Գերմանիա) ընկերությունը), ընդգրկում է Կապսի պատվարի և ջրամբարի կայունացումը, վերականգնումն ու հետագա շինարարությունը՝ ընդլայնելու և բարելավելու համար Ախուրյան գետի առկա ոռոգման համակարգը Շիրակի մարզի սահմաններում:

 




Էլ. հասցե՝  [email protected]

logo © 2021. բոլոր իրավունքները պաշտպանված են