Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

Հանցագործություններ, որոնք երբեք չպետք է անպատիժ մնան

 Menu

Կսկսվի Կապսի ջրամբարի շինարարությունը

5 Մայիսի, 2021

18.03.2021
Կսկսվի Կապսի ջրամբարի շինարարությունը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում համայնքներում շարունակվել են վարչատարածքային բարեփոխումների շրջանակում նախատեսված աշխատանքները: Մասնավորապես, իրականացվել  են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 14 մլրդը՝ պետական բյուջեի միջոցներով:  11 մլրդ դրամ հատկացրել են համայնքային բյուջեները, ինչը փաստում է, որ ՏԻՄ-երի ինստիտուտն աշխատում է: Համայնքային ծրագրերի իրականացմանը մասնակցել են նաեւ այլ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ կատարելով 700 մլն դրամի չափով ներդրումներ:
Զարգացման ծրագրեր են իրականացվել 28 միավորված համայնքներում. այդ նպատակով հատկացվել է 1,85 մլրդ դրամ դրամաշնորհային  օժանդակություն:  2,1 մլրդ դրամ ուղղվել է Ադրբեջանից բռնագաղթած մեր 185 հայրենակիցների ընտանիքներին բնակարաններով ապահովելուն: Ծրագիրը դեռ շարունակվում է. նախատեսվում է այս տարի բնակարանով ապահովել մոտ 200-240 փախստական ընտանիքի: Փոխնախարարը կարծում է, որ 1-2 տարվա ընթացքում այս խնդիրը Կառավարությունը կլուծի:
Ջրառը Սեւանա լճից ավելի քիչ է եղել, քան նախատեսված էր:
Կապսի ջրամբարի շինարարությունը կսկսվի  այս տարի. նախորդ տարի այս ուղղությամբ աշխատանքներ տարվել են: 10 խոշոր համայնք էլ թվայնացվել է:

 

Աղբյուր: www.parliament.am

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ



Էլ. հասցե՝  [email protected]

logo © 2021. բոլոր իրավունքները պաշտպանված են