Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

Հանցագործություններ, որոնք երբեք չպետք է անպատիժ մնան

 Menu

Միջազգային զեկույցներ

Բողոքների հասցեագրման մեխանիզմը թույլ է տալիս շահառուներին և հանրությանը բարձրացնել հարցեր «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1, Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում» ծրագրի վերաբերյալ, տրամադրել տեղեկություն և մեկնաբանություններ ծրագրի աշխատանքների և դրանցից բխող բողոքների կարգավորման մասին: Բողոքների հասցեագրման մեխանիզմը ուղղված է ազդակիր համայնքներից և շահառուներից ծրագրի հետ առնչվող բողոքների ստացմանը, գնահատմանը և կարգավորմանը: Այն տարբերվում է վեճերի լուծման այլ ձևերից (օր. դատարան, վարչական համակարգեր և այլն) նրանով, որ այն առաջարկում է ծրագրի շրջանակներում առաջացած խնդիրների լուծում տեղում, պարզեցված, բարեկամաբար և փոխշահավետ ճանապարհով:

Ցանկացած անձ կարող է ներկայացնել բողոք, եթե գտնում է, որ ծրագրի աշխատանքները բացասական ազդեցություն են ունենում իրենց, իրենց համայնքների կամ շրջակա միջավայրի վրա: Յուրաքանչյուր պահի կարող են իրականացվել իրավական գործողություններ գործող օրենքների և կարգավորումների համաձայն:

Բողոքների հասցեագրման մեխանիզմը, որպես Ծրագրի ընդհանուր կառավարման աշխատանքների մի մաս, կլինի շարունակական ծրագրի իրականացման ողջ ժամանակահատվածում՝ ծառայելով հասարակության, ազդակիր կամ հնարավոր ազդեցության ենթակա անձանց, ինչպես նաև Ծրագրի բոլոր բաղադրիչների համար, որոնք իրականացվում են տարբեր կողմեր/կազմակերպություններ, խորհրդատուների/ կապալառուների կողմից:

Բողոքների լուծումը ներառում է բողոքների փուլային լուծման գործընթաց, ինչպես նաև պարտավորությունների նշանակում համապատասխան մարմիններին` պատշաճ իրականացման համար:

Փուլ 1`

  • բողոքների ստացում և ընթացքի հետևում,
  • բողոքների ուսումնասիրում և լուծման տարբերակների առաջարկում,
  • պատասխանների պատրաստում,
  • բողոքների մշտադիտարկում, զեկուցում, գնահատում,

Փուլ 2` ծանուցում շահառուներին մշակված բողոքների հասցեագրման մեխանիզմի մասին։

Այնուամենայնիվ, վերոնշյալ բողոքների հասցեագրման մեխանիզմը չի սահմանափակում բողոքող կողմի իրավունքը գործը ներկայացնել դատարան բողոքարկման գործընթացի հենց առաջին կամ ցանկացած փուլում:

 

Էլ. հասցե՝  [email protected]

logo © 2021. բոլոր իրավունքները պաշտպանված են