Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

Հանցագործություններ, որոնք երբեք չպետք է անպատիժ մնան

 Menu

Միջազգային զեկույցներ

 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի/ՀՏԶՀ Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը հանդես է գալիս որպես հիմնադրամի առանձնացված ստորաբաժանում և «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկի լուծարումից հետո վերջինիս կողմից իրականացված ծրագրերի շարունակողն է։ «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկը ստեղծվել է 1994 թվականին, Հայաստանի Հանրապետության կառավարության 15.12.1994 թվականի թիվ 577 որոշմամբ՝ իրավաբանական անձի կարգավիճակով, որպես ծրագրերի իրականացման գրասենյակ: Այնուհետև ՀՀ կառավարության մի քանի որոշումներով ԾԻԳ-ի կարգավիճակը փոփոխվել է և գրասենյակը գործել է ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 531-Ն որոշմամբ հաստատված՝ «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկի կանոնադրությամբ և կառուցվածքով, որպես գործադիր մարմինների կազմում գործող ծրագրերի իրականացման պետական հիմնարկ:

«Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի կողմից իրականացվել են ոռոգման ոլորտի ջրային համակարգերի արդիականացման, բարելավման ծավալուն աշխատանքներ, կառուցվել են ինքնահոս ոռոգման համակարգեր, նորոգվել են ջրանցքներ, կառուցվել նորերը, ավարտվել է Մարմարիկի ջրամբարի շինարարությունը։

2019 թվականի դեկտեմբերի 30-ին Ջրային տնտեսության ԾԻԳ-ը լուծարվել է, 2020 թվականի փետրվարի 1–ին ստեղծվել է Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը, որի գործառույթներն են․

Հայաստանի Հանրապետությունում ջրային համակարգերի կառավարման ոլորտում Հիմնադրամին վերապահված և Մասնաճյուղին հանձնարարված ծրագրերի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման ընթացիկ ժամանակացույցի և ծրագրերի նախահաշիվների կազմումը, աշխատանքների որակի, կատարման ժամկետների նկատմամբ հսկողությունը, ծրագրերով նախատեսված ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը, ինչպես նաև ծրագրերի մոնիթորինգը՝ ներառյալ համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կազմակերպության կողմից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվետվությունների կազմելն ու ներկայացնելը և այլ մի շարք գործառույթներ։

Շարունակելով գրասենյակի կողմից իրականացված ծրագրերը՝ Մասնաճյուղը ծրագրեր է իրականացնում ոռոգման և խմելու ջրի ոլորտներում, կառուցվում են ջրամբարներ։

«Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում (ՋՌՀԿ)/ Ախուրյան գետ, Փուլ 1, Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի միջոցով։

http://www.piu.am/




Էլ. հասցե՝  [email protected]

logo © 2021. բոլոր իրավունքները պաշտպանված են