Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը/ՀՏԶՀ հիմնադրվել է Սոցներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա` «2014-2025թթ. Հայաստանի հեռանկարային զարգացման ծրագրի» տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակներում: 1996 թվականից ի վեր Սոցներդրումների հիմնադրամը հսկայական գործունեություն է ծավալել համայնքային ենթակառուցվածքների վերականգնման գործում՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր: Երկրի բոլոր մարզերում հիմնադրամի գործունեության արդյունք են նորակառույց և վերակառուցված դպրոցները, համայնքային կենտրոնները, խմելու և ոռոգման ջրագծերը, առողջապահական կենտրոնները և այլն։
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1521-Ն որոշման համաձայն Սոցներդրումների հիմնադրամը վերանվանվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ: Հիմնադրամի ֆինանսավորմամբ համայնքների ղեկավարների մեծամասնությունը վերապատրաստման դասընթացների շնորհիվ գիտելիք ու հմտություններ են ստացել` ֆինանսական կառավարման, բյուջետավորման, հարկային և ունեցվածքային կառավարման ասպարեզում: Հիմնադրամի գործունեությունը համահունչ է ՀՀ կառավարության ծրագրերին և կարևորագույն գործիք է ոլորտային ռազմավարական ծրագրերի իրականացման համար:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հանդիսանում է «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում (ՋՌՀԿ)/ Ախուրյան գետ, Փուլ 1, Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի իրականացնող մարմին։
Էլ. հասցե՝ [email protected]